Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաջորդ անգամ Սամվել Ալեքսանյանը կուղարկի թիկնապահներին

Սեպտեմբեր 25,2012 17:48

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ԱԺ էթիկայի հանձնաժողովում Սամվել Ալեքսանյանի դեմ իր դիմումը քննելու նախաձեռնությունից սպասելիքներ չունի: «Մեծ հույսեր չունեմ: Իշխանությունը առայժմ ձեւեր է անում, արեւմտահաճո ձեւեր: Չեմ կարծում, որ Ալեքսանյանի մանդատը վայր դնելու համար սկզբունքայնություն կդրսեւորի»,- կարծիք հայտնեց պարոն Գասպարին:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցներին ասել էր, որ կան դեպքեր, երբ պատգամավորը էթիկայի հանձնաժողովի որոշման հիման վրա կարող է զրկվել պատգամավորական մանդատից:

Պարոն Գասպարին նաեւ հավելեց, որ հանձնաժողովում իր դիմումի քննությունը Ալեքսանյանին կդրդի հաջորդ անգամ ոչ թե անձամբ, այլ թիկնապահներին ուղարկել ցուցարարների ձեռքից պաստառը վերցնելու:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Ազգային ժողովի շենքի մոտ Վ. Գասպարին բողոքի ակցիա էր կազմակերպել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: ԱԺ-ից դուրս գալիս Ս. Ալեքսանյանը Գասպարիից խլել էր «Ռուբեն Հայրապետյան՝ մարդասպան» բովանդակությամբ պաստառը: Իսկ քիչ հետո, Գասպարիի պատմելով, նրա թիկնապահը իրեն տապալել էր գետնին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930