Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս գնալ հանդիպման

Սեպտեմբեր 25,2012 17:22

Հանդիպումները լինում են տարբեր` սիրային, գործնական, ընտանեկան, ընկերական և այլն: Սակայն յուրաքանչյուր հանդիպում ունի իր ուրույն վարվելակերպի և հագնվելու կանոնները, որոնց անհրաժեշտ է հետևել: Այսպես, օրինակ` սիրային առաջին հանդիպման ժամանակ այն պետք է կազմակերպել հասարակական` մարդաշատ վայրերում (ռեստորան, կինոթատրոն և այլն), որտեղ ձեզ լարված չեք զգա և շրջապատված կլինեք հաճելի մթնոլորտով: Իսկ ընկերական հանդիպման ժամանակ նպատակահարմար է աշխույժ ներգրավել դրկիցներին (կամ դրկիցին) զրույցում և մտերմություն հաստատել նրանց հետ` առանց որևէ ստիպողականության կամ կոպտության:

Մասնագետներն առաջին հանդիպման ժամանակ անհրաժեշտ են համարում հաշվի առնել հետևյալ կանոնները.

1Լինել ճշտապահ և պարտաճանաչ, քանի որ ուշացողները շատ բան կարող են կորցնել ժամանակին հանդիպման վայր չհասնելու պատճառով` դրանով իսկ կորցնելով դիմացինի վստահությունն ու հարգանքը:

2. Անհրաժեշտ է հագնել պատշաճ հագուստ, որը կհամապատասխանի տվյալ միջավայրին: Օրինակ` խնջույքի, երեկոյան զբոսանքի կամ նմանատիպ այլ առիթների պարագայում անհրաժեշտ է հագնել թեթև և ոչ այնքան ճշացող հագուստ` խուսափելով անհարմար, կիսակեղտոտ, անարդուկ հագուստներից: Տպավորություն ստեղծեք, որ ջանք եք գործադրել` յուրահատուկ տեսք ունենալու համար:

3. Խոսեք հանգիստ և մեղմ ձայնով: Հարցեր տվեք զրուցակցին, ցույց տվեք, որ հետաքրքրված եք նրանով և խուսափեք սեփական անձը գովերգելուց և անընդհատ զրույցն ընդհատելուց:

4. Հաճախ լսեք և ժպտացեք, քանի որ ժպիտը և´ գեղեցիկ է, և´ քաղաքավարի: Իսկ լսելով ավելի շատ բան կարելի է իմանալ տվյալ անձի մասին:

5. Խուսափեք բացասական կամ ձանձրույթ առաջացնող տրամադրվածությունից: Զրուցեք բաց և անմիջական` առանց սեփական անձը սկուտեղին մատուցելու, այլապես զրուցակիցը կկորցնի ձեր անձի հանդեպ հետաքրքրությունը:

6. Եղեք վստահ և անկաշկանդ: Ամեն դեպքում վախերը լավ բանի չեն բերում:

7. Ուշադրություն դարձրեք Ձեր և զրուցակցի շարժուձևին և դիմախաղին: Սակայն եթե չեք տիրապետում հոգեբանական այդ հնարքներին, «ականջ դրեք» Ձեր ներքին ձայնին: Օրինակ` թաքցրած ձեռքերը մատնում են անվստահ և պասիվ անձանց,  իսկ դեպի աջ վերև հառած աչքերը խոսում են ստի կամ ոչ ազնիվ խոսակցության մասին:

8. Ջերմ բռնեք նրա ձեռքը/ձեռքերը և ժամանակ առ ժամանակ կրկին ժպտացեք:

9. Մի նստեք զրուցակցի դիմաց: Հոգեբանների պնդմամբ, սիրային հանդիպման ժամանակ զույգերը պետք է նստեն կողք կողքի, որպեսզի նրանց միջև սահմանագիծ չլինի:

10. Լիցքաթափվեք և մի լարվեք: Եվ, ի վերջո, գրկեք անգրկելին:

Վարվելակերպի չգրված օրենքներն ու կանոննորը կարող են անվերջ շարունակվել` երբեմն էլ մեկը մյուսին հակասելով, սակայն արժե հիշել, որ դրանցից ամենակարևորը ինքներս մեզ հետ ազնիվ լինելն է:

 

 

Ելենա Չոբանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930