Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պան Գի Մուն. «Կանայք միայն զոհեր չեն, նրանք արդարադատության չեմպիոններն են»

Սեպտեմբեր 25,2012 17:12

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան այսօր շարունակում է իր տարեկան ամփոփիչ բանավեճը, որի ընթացքում քննարկվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, օրենքի գերակայությանն առնչվող հարցեր:

Aravot.am-ը շարունակում է հետևել քննարկումներին:

ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների քննարկման թեմաներից մեկն էլ կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացումն էր իրավական համակարգում, ինչը, ըստ նրանց՝ հնարավորություն կտա հաղթահարել գենդերային խտրականությունն ու կապահովի գենդերային հավասարություն:

Տանզանիայի ներկայացուցիչը, խոսելով իրավական համակարգում կանանց ներգրավվածության թեմայի մասին, նշեց, որ այս հարցի քննարկման ընթացքում իր աչքի առաջ եկան բոլոր այն կանայք, որոնք տուժել են տարբեր ահաբեկչությունների և բռնությունների ընթացքում, այդ թվում նաև սեռական բռնությունների ժամանակ:

Կանանց՝ իրավական համակարգում ներգրավվածության թեմայի շուրջ տպավորիչ էր նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ելույթը, որի ընթացքում նա հայտարարեց. «Կանայք միայն զոհեր չեն, նրանք արդարադատության չեմպիոններն են»:

Այնուհետև քննարկվեցին այն հիմնական քայլերը, որոնք պետք է կատարեն ՄԱԿ-ի անդամ երկրները, որպեսզի նպաստեն իրավական ոլորտում կանանց ներգրավվածության աստիճանի բարձրացմանը: Ըստ այդմ՝ պետք է հեղինակել օրենքներ, որոնք վերաբերում են մասնավորապես կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը, բարձրացնել իրավական համակարգում կանանց ներգրավվածության աստիճանը և հասնել այն իրավիճակին, որ տվյալ երկրի օրենսդրական նախաձեռնությունները վերաբերեն կանանց իրավունքների պաշտպանությանը, նրանց դեմ բռնությունների կանխմանը:

ՄԱԿ-ի Կանանց հարցերով պատասխանատու Միշել Բաշելեն էլ հայտարարեց, որ ինչպես ցույց են տալիս իրենց վերլուծությունները, աշխարհում 10 կանանցից 8-ը երկրի արդարադատության համակարգին դիմելու հարցում կամ դժվարություններ ունի, կամ ընդհանրապես մուտքի իրավունք չունի այդ համակարգ: Նա մանրամասնեց. «Հաճախ, մենք կանանց դուրս ենք թողնում օրենքի շրջանակներից: Ես եղել եմ աշխարհի տարբեր երկրներում, և հասկացել մի բան՝ որտեղ էլ լինի, Եվրոպայում, Ասիայում, թե Աֆրիկայում, կանայք հոգնել են արդարադատության սպասելով»: Նա նաև հավելեց, որ աշխարհի 100 երկրում դեռ պահպանվում են գենդերային խտրականությունները իրավական ոլորտում և օրենքի գերակայությունից օգտվելու բնագավառում: Օրինակ՝ շատ երկրներում կանայք իրավունք չունեն պայմանագիր ստորագրել, արտասահմանյան ճամփորդությունների մեկնել, սեփականություն ունենալ:

Այնուհետև տիկին Բաշելեն ներկայացրեց կոնկրետ թվային փաստեր. «Ավստրալիայում, Կանադայում, Իսրայելում, Հարավային Աֆրիկայում կանանց 40-70 տոկոսը մահանում է իր զուգընկերոջ կողմից ստացած բռնությունների արդյունքում: Օրինակ՝ Գվատեմալայում օրական միջինը երկու կին սպանվում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930