Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգչային վիրուս ծրագիրը իր հասցրած վնասի հետևանքով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

Սեպտեմբեր 25,2012 16:53

ILOVEYOU նաև հայտնի որպես LoveLetter համակարգչային վիրուս ծրագիր ՝գրված VBScript ծրագրի միջոցով, 2000 թվականին ակտիվացվել է և վարակել է Windows օպերացիոն համակարգչով աշխատող միլիոնավոր համակարգիչներ: Վիրուսը տարածվել է էլեկտրոնային փոստի միջոցով 2000 թ.-ի մայիսի 3-ին Ֆիլիպիններից՝ պարունակելով նամակ «ILoveYou» տեքստով, իսկ նամակին կցված է եղել «LOVE-LETTER-FOR-YOU.TXT.vbs» սկրիպտը, որտեղ «.vbs» ընդլայնումը թաքնված է եղել, և այն բեռնողներին թվացել միայն .txt ընդլայնում ունեցող ֆայլ: Մոտավոր հաշվարկներով վիրուսը վարակել է 3 միլիոն համակարգիչ ամբողջ աշխարհում, իսկ նրա հասցրած վնասը համաշխարհային էկոնոմիկային կազմել է 5-8 միլիարդ դոլար:

 

Նկարում պատկերված տղամարդը իր բերանի մեջ տեղավորել է 400 ձողիկ և այն պահել 10 վայրկյան:

83 % երիտասարդությունը բջջային հեռախոսը օգտագործում է որպես ֆոտոապարատ:

Արիզոնա նահանգում օրենքով արգելված է եկեղեցի մտնել դնովի բեղերով, թքել կնոջ ներկայությամբ: Չի թույլատրվում նաև պաղպաղակը կրել գրպանում:

Ամբողջ աշխարհում միառժամանակ իրենց ծննդյան օրն են նշում մոտավորապես 18 միլիոն մարդ:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930