Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստի տպավորությամբ , «Հարսնաքարը» պայթեցնելու փորձն անհավանական պատմություն էր

Սեպտեմբեր 25,2012 16:24

Հուլիսի 1-ին «Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի արարքը «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնության ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի համար իրենց պայքարը շեղելու նպատակ է ունեցել:

Ակտիվիստի խոսքերով, իր համար այդ պատմության եւ պատճառները, եւ մնացած բոլոր մանրամասներն անհասկանալի են. «Չեմ կարող Սամվելյանին անպատվել, ասել՝ շոու էր, բայց ինձ համար անհավանական պատմություն էր: Արդարությունը պահանջող մարդը կշարունակի պայքարը, արդարության վերահաստատման համար 1500 ձեւ կա: Ինձ թվում է՝ լրատվական հոսքի մեջ սթրես առաջացնելու նպատակ ուներ, որովհետեւ այն ժամանակ մենք սկսեցինք ուղղորդված աշխատել իրավական դաշտում ՝ առանց բռնության մեթոդների: Այդ փաստը մեր պայքարը շեղելու համար էր՝ տեսեք այսպիսի դեպք կա, կարող եք այս մեթոդաբանությամբ աշխատել» : Ակտիվիստ Զ. Հովհաննիսյանին կասկածների տեղիք է տալիս, թե ինչու այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվելյանի դեմ հարուցված քրգործով դատավարության ընթացքում գործը քննվում էր ոչ թե «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ անելու ուղղությամբ, այլ որ ամբաստանյալն իր ավտոտնակում ապօրինաբար զենք, զինամթերք է պահել. «Ի սկզբանե ասել եմ, որ շատ ծիծաղելի հունով է գնալու, երբեք չեն դատելու որպես «Հարսնաքարի» պայթեցման փորձ անելու համար: Ակտիվիստական շարժումների մեջ բռնության երանգ տալու խնդիր եմ տեսնում, մեր պայքարը շեղելու ու դնելու մի ոճի մեջ, որը մերը չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930