«Նյուզռու» թերթը հայտնում է, որ Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանի սևծովյան հանգստավայրում ոստիկանությունը 16 տարեկան Հայաստանի քաղաքացու է ձերբակալել, որը մեղադրվում է վոլգոգրադցի զբոսաշրջիկի սպանության մեջ:
Ըստ տեղեկությունների, սեպտեմբերի 23-ին 18 տարեկան աղջիկը մեղադրյալին հրավիրել էր իր մոտ՝ սեռական հարաբերություններով զբաղվելու համար: Բայց ընդունած ալկոհոլի պատճառով չեն կարողացել ակտն իրականացնել: Ինչից հետո աղջիկն ասել է, որ կույս չէ, ինչը, սեռական անհաջող հարաբերությունից հետո, էլ ավելի է բարկացրել տղային: Նա հարձակվել է աղջկա վրա և խեղդել նրան:
Տուապսեի ոստիկանության քննչական վարչությունը Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի առաջին մասի (սպանություն) հիման վրա քրեական գործ է հարուցել:
Կարդացեք նաև