Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը չգիտի «Մալխաս» ակումբի միջադեպի մանրամասները, բայց գտնում է, որ նման դեպքերի համար հանձնաժողով է պետք

Սեպտեմբեր 25,2012 15:50

«Մալխաս» ջազ ակումբում ԱԺ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի եւ Աշոտ Աղաբաբյանի ու նրա թիկնապահների միջեւ տեղի ունեցած միջադեպի օրինակով կարո՞ղ ենք ասել, որ «Հարսնաքարից» հետո դեռ շարունակվում է թիկնապահների ամենաթողությունը եւ նրանց միջամտությամբ էլի բախումներ են լինում: Aravot.am-ի այս հարցին այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ չգիտի այդ միջադեպի մանրամասները. «Բայց ամեն դեպքում դրա համար մենք նախագիծ ենք ներկայացրել բոլոր պաշտոնյաների, պաշտոնաթող անձանց, թիկնազորային ծառայության հետ  կապ ունեցող մարդկանց մասնակցությամբ ուրիշի առողջության, նրանց կյանքի դեմ ոտնձգություններին, այսինքն՝ այդ տիպի հանցագործությունների վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու:  Մեր պետության մեջ հակակշիռների եւ զսպումների մեխանիզմը, որը ժամանակակից պետության տարրերից պետք է լինի, չի գործում: Պետական իշխանությունն ուղղակի անգործության է մատնված: Նա նոտարական գրասենյակի դերակատարություն է ստանձնել: Ամեն ինչ մեկ անձի ձեռքում է՝ նախագահական կառավարման լծակները տիրապետող անձի ձեռքում: Իսկ որեւէ այլ լծակ չի աշխատում: Այդ իսկ պատճառով դիմում ենք նման հանձնաժողով ստեղծելու միջոցին, որը կարող է հակակշռել, նաեւ ինչ-որ կերպ դատական իշխանությանը ցույց տալ՝ որ դուք պարտավոր եք աշխատել»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հիմա նոր պահանջ են ներկայացրել ԱԺ պատգամավորներին: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները դիմում են եւ հայտնում, որ  դատական ատյաններում դատական պաշտպանության նրանք չեն հասնում: Անարդարացի մի համակարգ է գործում, որտեղ հնարավոր չէ արդարադատություն հայցել: Խնդրում են, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի, որը կպարզի ու կզբաղվի այդ խնդիրներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930