Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎՏԲ բանկին ամոթանք տվեցին` առաջարկելով գցել «սեւ ցուցակ» (Տեսանյութ եւ ֆոտոշարք)

Սեպտեմբեր 25,2012 15:01

«Ա-մոթ ՎՏԲ, ա-մոթ ՎՏԲ» վանկարկումներով, այսօր մի խումբ բնապահպան երիտասարդներ «ՎՏԲ-Հայաստան» բանկի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել: Բնապահպանները «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին» (GEF) կոչ էին անում ՎՏԲ-ին գցել սեւ ցուցակ եւ որեւէ կերպ չֆինանսավորել նրա գործունեությունը, քանի որ այս բանկը աջակցում է հանքարդյունահանող այնպիսի ընկերությունների, որոնք «աղետաբեր են Հայաստանի համար»: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Թեղուտի հանքավայրի շահագործմանը, որի ֆինանսական հովանավորներից մեկը ՎՏԲ-ն է:

Բնապահպան ակտիվիստները երթով շարժվեցին դեպի «Մարիոթ» հյուրանոց, որտեղ այդ պահին ընթանում էր «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» երկրների խմբերի ընդլայնված աշխատաժողովը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Բնապահպանների ներկայացմամբ, էկոլոգիապես վտանգավոր հանքարդյունաբերության պատճառով, այսօր մեր երկրում մտավոր հետամնաց երեխաների թիվն ավելացել է. «ՎԸԲ-ն էլ իր ֆինանսական գործարքներով նպաստում է դրան` վտանգելով Հայաստանի ապագան»:

Ակցիայի ակտիվիստների մտահոգությունների մանրամասները` տեսանյութում.

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930