Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերը տաք է լինելու

Սեպտեմբեր 25,2012 14:04

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը  ներկայացնելով առաջիկայում սպասվող եղանակի մասին կանխատեսումները, հայտնեց, որ մինչեւ շաբաթվա վերջ,  հանրապետության տարածքում կպահպանվի առանց տեղումների եղանակը: Գեոմագնիսական դաշտը հիմնականում կայուն կլինի:

Ըստ Սուրենյանի՝  երկրի ողջ տարածքը կշարունակի կրել անտիցիկլոնային դաշտի ազդեցությունը, այսօրվանից մերձավոր արեւելքից երկիր են թափանցում արեւադարձային տաք օդային հոսանքներ. «Այսօր եւ վաղը երկրի տարածքում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ 2-ից 3 աստիճանով: Ամենատաք եղանակը կդիտվի հատկապես Արարատի եւ Սյունիքի հովիտներում:Բայց  այս ամսվա  28-ից, հյուսիսից Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզեր կներթափանցեն սառը օդային հոսանքներ, հետեւաբար սեպտեմբերի 28-ին եւ 29-ին նշված մարզերում ջերմաստիճանը կնվազի 6-ից 8 աստիճանով,  հանրապետության մյուս շրջաններում` 2-ից 4-ով»:

Սուրենյանը նշեց, որ  ընդհանուր առմամբ տաք աշուն է սպասվում: Ըստ նրա՝ սեպտեմբերը բարենպաստ էր մեր հանրապետության համար, օդի ջերմաստիճանն ու տեղումների քանակը նորմայի մեջ էին, իսկ հոկտեմբերին ջերմաստիճանը նորմայից ընդամենը մեկ աստիճան բարձր կլինի. «Մենք նման հոկտեմբեր ունեցել ենք  1948 թվին: Հոկտեմբերին տեղումներ են սպասվում, ինչը նորմալ է, քանի որ  մայիսից հետո տեղումներով ամենահարուստ ամիսն է»,-ասաց նա: Իսկ ինչ վերաբերվում է ձմռանը, ապա ըստ բանախոսի, դեռեւս պարզ չէ, թե ինչպիսին կլինի ձմեռը հանրապետությունում:

Եվա  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930