Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հավանական չի համարում, որ ընդդիմությունը առաջիկա նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով: Այդ հաղորդմանը նա հանգել է՝ ուսումնասիրելով քաղաքական ուժերի եւ այրերի հավակնությունները: Լրագրողներից մեկի հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այնդուհանդերձ դառնա ընդդիմության միասնական թեկնածու, Մկրտիչ Մինասյանը հակադարձեց. «Ծառուկյանին ինքը եւ իր կուսակցությունը ընդդիմության առաջնորդ նախ պետք է հայտարարեն»: Հանրապետական պատգամավորը վկայակոչելով ԱԺ-ի կանոնակարգ օրենքը, համաձայն որի՝ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժը պետք է հայտարարություն անի այդ մասին, ասաց. «Իրենք հայտարարել են, որ կոնստրուկտիվ ուժ են կամ այլընտրանք: Թե ում են այլընտրանք՝ դա այլ հարց է, բայց ընդդիմություն լինելու մասին կարծես թե խոսք չի եղել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ