Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդապետյանը որոշեց արագացված կարգով անցկացնել «Հարսնաքարը» պայթեցնել փորձած փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը:
Դատավորն ամբաստանյալին բացատրեց, որ այդ դեպքում գործում ընդգրկված վկաները չեն հարցաքննվի եւ ինքն էլ չի կարողանա բողոքարկել դատավճիռը:
Վարդան Սամվելյանը նաեւ ընդունեց մեղադրանքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ