«Քուրանթ» թերթը հայտնում է, որ սեպտեմբերի 28-ին տեղի կունենա Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի 11-րդ նախագահ` դոկտոր Մերի Փափազյանի երդման արարողությունը: Մերի Փափզյանը առաջին հայազգի կինն է, որը ամերիկյան համալսարանում կզբաղեցնի նախագահի պաշտոնը: Մինչ այս երեք հայ տարբեր համալսարաններում արդեն եղել է նման պաշտոնի:
Որպես երդման արարողության տոնական մաս Լոբբիի պատկերասրահում կցուցադրվեն տասներեք հայազգի արվեստագետների գործեր, այդ թվում` Աշոտ Բայանդուրի, Արշիլ Գորկու, Սարգիս Համալբաշյանի, Գայանե Խաչատուրյանի, Վազգեն Քալաջյանի, Ռուբեն Նակյանի, Վահան Ռումելյանի, Արարատ Սարգսյանի, Արթուր Սարգսյանի, Շանուրի, Գեղամ Թազյանի և Պոլ Զենյանի աշխաըանքները: