«Նյու Ջերսի նյուզռումը» հայտնում է, որ Նյու Յորքի Ուորքշոփ թատրոնում Երկուշաբթի օրը տեղի ունեցավ Ալեքսանդր Դինելարիս «Կարմիր շունը ոռնում է» բեմադրության բացումը: Թատերգությունում մի ամերիկացի ընտանեկան հին նամակներ է գտնում և ընկնում իր կորած տատի հետքի վրա, որն էլ պատմում է 1915-ի հայկական կոտորածների ժամանակ իրենց ընտանիքի սարսափելի պատմությունները:
Տատիկի դերում հանդես է գալիս Քեթլին Չալֆանթը, որի մասին պարբերականը գրում է` Չալֆանթը մինչև անգամ ոսկորները իրեն ներդնում է 91-ամյա Ռոզայի կերպարի մեջ: Թատերգությունում դերերով են հանդես գալիս նաև Ֆլորենցիա Լազանոն և Ալֆրեդո Նարցիսոն:
Բեմադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը: