Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ինչո՞ւ են կալանավորները նուռ եւ թուզ հավաքում ուրիշ տարածքներում»

Սեպտեմբեր 25,2012 12:53

ՖՈՏՈԼՈՒՐ

ԱԺ-ում պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է 2011-ի պետբյուջեի կատարման հաշվետվության  քննարկումը:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ինչո՞ւ Մեղրիի քրեակատարողական հիմնարկին պատկանող տարածքները դեռ ամայի են, երբ հատկացումներ են եղել այդ տարածքների պահպանման համար. «Գյուղացիներից բողոք կար, որ եթե այդ հողերը չեն օգտագործվում, հետ վերադարձնեին Նռնաձոր համայնքին: Ես ինքս եղել եմ այնտեղ եւ տեսել եմ, որ կալանավորները աշխատում են ոչ թե այդտեղ, այլ ուրիշ տարածքներում՝ նուռ եւ թուզ են հավաքում»: Ի պատասխան՝ Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ նրանք աշխատում են հենց Մեղրիի քրեակատարողականին պատկանող տարածքներում, ոչ թե ուրիշ:

Զարուհի Փոստանջյանը նաեւ հետաքրքրվեց՝ «Դուք ասացիք, որ եկող տարի արդեն կգործի 400 տեղանոց քրեակատարողական նոր հիմնարկ: Եթե պետք է լինի նորմալ քրեակատարողական, ինչպե՞ս պետք է գնան այնտեղ, եւ ոչ թե Նուբարաշեն: Բոլորս էլ գիտենք, որ անմարդկային պայմաններ են Նուբարաշենում: Վատ տարածք եւ լավ տարածք է լինում: Ինքներդ ստուգումներին մասնակցե՞լ եք, որակը ինչպիսի՞ն է: Կարո՞ղ է նույն վիճակը լինի, ինչ Ազգային գրադարանի շենքն է»: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ առնվազն ամիսը երկու անգամ լինում է այդ հիմնարկում: Կայքում դնում են շինարարության լուսանկարները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930