Շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայի 14 մասնակիցները, որնցից վեցը գրոսմայստեր է, մեկօրյա ընդմիջումից հետո այսօր վերսկսում են պայքարը:
Խաղացված 7 տուրից հետո 5,0-ական միավոր վաստակել են գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանն ու միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը: Սակայն լրացուցիչ գործակիցներով առաջին հորիզոնականն զբաղեցնում է Չիբուխչյանը: ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը 4,5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Այսօր ութերորդ տուրի օրն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ