Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Նրան մեղադրանք է ներկայացվել Քրօրի 35 հոդվածի 1-ին եւ 4-րդ մասով՝ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, կրելու եւ փոխադրելու համար:
Դատավարությունն ընթանում է դատավոր Վարդապետյանի գլխավորությամբ: Այս պահին ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի խնդրանքով դատավորը ընդմիջում է տրամադրել, որպեսզի պաշտպանը ամբաստանյալի հետ քննարկի, որոշի՝ դատավարությունը արագացված ընթացակարգո՞վ է քննվելու, թե՞ ոչ:
Ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց արագացված դատավարություն իրականացնել՝ պատճառաբանելով, որ ամբաստանյալի արածը ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դասին է պատկանում:
Հիշեցնենք, որ Վարդան Սամվելյանը կալանավորված է հուլիսի 1-ից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ