Այսօր` սեպտեմբերի 25-ին, Վայոց Ձորի մարզի Արտաբույնք համայնքի բնակիչ 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը, ով Վայոց Ձորի մարզի ՏԻՄ ընտրությունների թիվ 30/01 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահն էր, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հերքել է, որ ինքը սեպտեմբերի 24-ին Ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է տվել նույն օրը ժամը 03:30-ի սահմաններում համայնքի ղեկավարի թեկնածու 43-ամյա Արմեն Սետրակյանի և նրա համախոհներ` Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ 49-ամյա Սերգեյ Բագրատյանի և նրա որդու` 17-ամյա Շանթ Բագրատյանի կողմից ՏԻՄ ընտրությունների ժամանակ գյուղի դպրոցի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամասում խուլիգանություն կատարելու համար:
Թեպետ Ծ. Թատևոսյանը մի քանի անգամ հերքեց կատարվածը, սակայն Եղեգնաձորի մեր աղբյուրները հայտնում են, որ միջադեպի մասին Ոստիկանությունում նյութեր նախապատրաստել են նրա հաղորդման հիման վրա:
Իսկ այդ միջադեպի ժամանակ էլ նախկին մարզպետն ու նրա որդին անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել տեղամասում ծառայություն կատարող Ոստիկանության Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ, Ոստիկանության կապիտան 33-ամյա Արմեն Բակունցի նկատմամբ: Իսկ Ս. Բագրատյանը գլխով հարվածել էր ոստիկանի դեմքին: Նախատրաստված նյութերն ուղարկվել են Հայաաստանի հատուկ քննչական ծառայություն: