ԱԺ-ում այսօր 2011-ի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, ինչպես տեղեկացրել ենք, պարզվեց, որ «պատգամավորների պահպանման» համար գումարներ են հատկացվել ու ծախսվել:
ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանի զեկուցման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բարձրացրեց պատգամավորներին տպիչներ, սարքեր տրամադրելու հարցը՝ ճշտելով, թե որքան գումար է նախատեսված եղել դրանց համար: Պարոն Ուրիխանյանի խոսքերով՝ «Ես կխնդրեի մի փոքր տեղեկատվություն տալ պատգամավորների նյարդերի պահպանման հարցով: Մասնավորապես, վերաբերում է անհրաժեշտ պարագաներին՝ տպիչ սարքեր, չգիտեմ, մի շարք այլ նմանատիպ պարագաներ, որոնք չեմ հասկանում՝ հատկացվել են, չեն հատկացվել»:
Պարոն Դումանյանը պատասխանեց, որ երկու տպիչ սարք է եղել, հավելյալ սաքավորումներ նախատեսված չեն եղել: Ուրիխանյանն արձագանքեց. «Բայց պատգամավորների պահպանման համար դա անհրաժեշտ է»: ԱԺ աշխատակազմի ղեկավարը խոստացավ դա նկատի ունենալ:
Կարդացեք նաև
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պահանջեց, որ պատգամավորների պահպանման համար գումար հատկացնեն անձամբ պատգամավորին, փոխանցել պատգամավորի հաշվին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ