Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալել են երկու մարդու` օրերս երկրում ալկոհոլից առաջացած թունավորումների եւ դրանց հետեւանքով մահվան դեպքերի կապակցությամբ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ իրավապահների հաղորդմամբ` երկու ձերբակալվածները կասկածվում են մեթանոլ կոչվող հեղուկով միտումնավոր ալկոհոլային խմիչքներ արտադրելու եւ դրանք շուկա հանելու համար:
Եթե ձերբակալվածների մեղքը հաստատվի, նրանց նկատմամբ կարող է առավելագույն պատիժ` ցմահ ազատազրկում կիրառվել:
Չեխիայում կեղծված ալկոհոլից թունավորման հետեւանքով վերջերս առնվազն երկու տասնյակ մարդ մահացավ։