Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը համոզված է, որ վարչապետը չի փոխվի

Սեպտեմբեր 25,2012 11:44

ՖՈՏՈԼՈՒՐ

Հատված ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ հարցազրույցից:

 – Հիմա շատ է խոսվում վարչապետի փոփոխության մասին։ Ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական կառավարության կազմի ու վարչապետի հնարավոր փոփոխությունը։

– Նման խոսակցություններ միշտ եղել են։ Նախկին վարչապետի պաշտոնավարման ընթացքում ևս խոսվում էր այդ մասին։ Սրանք

պարբերական բնույթի խոսակցություններ են, բայց ոչինչ էլ տեղի չի ունեցել, այսօր էլ, համոզված եմ, տեղի չի ունենա։ Այն մարդիկ, ովքեր խոսում են այս մասին, ցանկանում են ցույց տալ, որ իրենք ժողովրդի մասին ավելի շատ են մտածում։ Սա ավելի շատ պոպուլիստական երևույթ է, քան՝ իրական։ Իրական կառավարության փոփոխություն պահանջող կուսակցությունը վեր  կկենար,  կներկայացներ փայլուն ծրագիր, որ ժողովուրդը կարդալով համոզվեր, որ այդ ծրագիրը երկիրը կդարձներ ուրիշ երկիր։ Բայց ես մինչ օրս չեմ տեսել ոչ մի

նման թիմ, ոչ մի նման լիդեր, ոչ մի նման ծրագիր։

Ի դեպ, կառավարության ղեկավարի փոփոխության պահանջ, մեծ մասամբ, ԲՀԿ-ն է հնչեցնում։ Ըստ Ձեզ, ԲՀԿ-ն ցանկություն ունի գրավե՞լ վարչապետի պաշտոնը։

– Թող ուզեն, թող պահանջեն։ Ադրբեջանն էլ Ղարաբաղն է ուզում, քանի տարի շարունակ՝ հա ուզում է, պահանջում է, բայց հետո՞ ինչ։ Քաղաքական զարգացումներն ունեն իրենց օրենքները։ Եթե կուսակցությունները քաղաքական վերլուծություններ անեին, նման հայտարարություններ չէին անի։ Թող վերլուծեն ու տեսնեն՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Թե չէ՝ հենց այնպես ժողովրդին ասել՝ եկեք կառավարություն փոխենք, նախագահ փոխենք, անընդունելի է։

Իսկ ի՞նչ իրավիճակի դեպքում կառավարության ղեկավարի փոփոխություն կլինի։

– Վարչապետի փոփոխություն լինում է միայն արտակարգ իրավիճակներում։ Երբ երկիրը կանգնած լինի  լրջագույն  սպառնալիքի առաջ, և բոլոր հաշվարկները ցույց կտան, որ գոյություն ունեցող կառավարությունը չի կարողանում դրանք հաղթահարել, երբ մարտահրավերներին համապատասխան  լուծումներ չեն գտնվի, միայն այդ ժամանակ կլինի վարչապետի փոփոխություն։

Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930