Ադրբեջանական, վրացական եւ թուրքական զինված ուժերը երկուշաբթի օրվանից սկսել են վարժանքներ` ուղղված էներգետիկ խողովակաշարերի անվտանգության բարձրացմանը:
Անկարայի մոտակայքում մեկնարկած վարժանքները կտեւեն մինչեւ սեպտեմբերի 28-ը:
Մայիսին Ադրբեջանից բնական գազի մատակարարումը դեպի Թուրքիա Բաքու – Թբիլիսի – Ջեյհան խողովակաշարով դադարեցվեց Թուրքիայի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո, ինչի հետեւանքով վնասվել էր գազատարը:
Հունիսին Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրեցին համաձայնագիր` կառուցելու համար 7 միլիարդ դոլար արժողությամբ տրանսանատոլիական բնական գազի խողովակաշար, որով ադրբեջանական բնական գազը կտեղափոխվի եվրոպական շուկաներ` չանցնելով Ռուսաստանով եւ Իրանով:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան