ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկա֊յացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ» օրաթերթի սեպտեմբերի 13-ի (թիվ 384) համարում ասել էր, որ այս տարվա հունիսին իրեն հրավիրել էին Ամբերդ, որտեղ «զրուցակիցներս, որոնք երեքն էին, ներկայացան որպես «Մհերի դուռ» միաբանության (օրդեն) ասպետներ։ Մոտ երկու ժամ տեւած զրույցում խոսեցինք տարբեր թեմաներից, նրանք ներկայացրին մի քանի տարբեր ցուցակներ, իսկ վերջում փոխպայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպման մասին ոչինչ չհրապարակել»։ Օրեր անց «Հայելի»-ին Իսագուլ֊ յանը փոքր-ինչ բացել էր չակերտները՝ հայտնելով որ 3-4 հազար հոգանոց «այդ ցուցակներում մանրամասն տեղեկություններ կան Հայաստանի ողջ քաղաքական էլիտայի, գեներալիտետի մասին՝ սկսած 1990-ականներից։ Դա ՀՀ եւ ԼՂՀ ամբողջ իշխանական էլիտան է»։ Հրապարակումից հետո իշխանական դաշտում բավական լուրջ աժիոտաժ է սկսվել։
Ինչո՞ւ մինչեւ վերջ չեք խոսում այդ չարաբաստիկ ցուցակի մասին, որտեղ տեղ գտած մարդիկ, 1994-ից սկսած, Հայաստանից 17,1 մլրդ դոլար են դուրս բերել։ «Ժողովուրդ»-ի այս հարցին ի պատասխան՝ Իսագուլյանն ասաց. «Ես չեմ պատասխանի որեւէ հարցի ու չեմ հասկանում, թե ինչ աժիոտաժ է սկսվել։ Հայաստանը փոքր երկիր է, բոլորը միմյանց գիտեն։ Այդ ի՞նչ անհնարին կամ գաղտնի բան կա, որ ինչ-որ մեկը չգիտի»։
Ի դեպ, «Մհերի դուռ» միաբանությունից առավել տեղեկացված շրջանակներից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ՀՀ-ից ոչ թե 17,1 մլրդ դոլար, այլ դրանից երկու անգամ ավելի է դուրս հանվել:
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»