Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական նախկին մարզպետը մեկնաբանում է իր եւ որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

Սեպտեմբեր 25,2012 11:11

Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց իր եւ որդու մասնակցությամբ երեկ` սեպտեմբերի 23-ին, ՏԻՄ ընտրությունների ժամանակ, Արտաբույնք գյուղում արձանագրված միջադեպը: Նա հերքեց տարածված տեղեկությունները, թե ինքը փորձել է վերցնել քվեաթերթիկների մի մեծ մաս, իսկ այդ ամենը կանխող ոստիկանին վիրավորել եւ հայհոյել է, ապա` գլխով հարվածել: «Միջադեպը չի եղել, չգիտեմ`ովքեր են այդ տեղեկատվությունը տարածում, բայց ոչ մի միջադեպ չի եղել, եղել է լարված պայքար, յուրաքանչյուրը ցանկացել է հաղթել: Ամբողջովին հերյուրանքներ են, ոչ մի նման բան չի եղել: Չգիտեմ` որտեղից է այդ լրատվությունը, ենթադրում եմ, որ այն հաջողությունները, որոնք գրանցվել են, որոշ մարդկանց դուր չեն եկել: Եղեգնաձորում մեր թեկնածուն հաղթել է, դա մարզկենտրոն է, որոշ մարդիկ, որոնք հակված չեն մրցակից թեկնածուի հաղթանակը ընդունելու արժանապատիվ, ենթադրում եմ, որ ապատեղեկատվություն են տարածում»,- ասաց նա` չցանկանալով նշել, թե ովքեր են «որոշ մարդիկ»: Նա նաեւ հերքեց տեղեկությունները, թե իրեն բերման են ենթարկել ոտսիկանության բաժին, իսկ իր որդուն փնտրում են` հավելելով, որ «իր որդին իր կողքին է»:

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, թե Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադեւոսյանը այսօր՝ սեպտեմբերի 24-ին, դիմել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին եւ հայտնել, որ գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սեդրակյանը, իր համախոհներ՝ ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը եւ նրա որդին՝ 17-ամյա Շանթ Բագրատյանը, երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, երբ տեսնում են, որ ձայներն ի օգուտ իրենց թեկնածուի չի, ներխուժում են նշված գյուղի առաջին հարկում տեղակայված ընտրատեղամաս, վերցնում են քվեաթերթիկների մի մեծ մաս եւ փորձում են հեռանալ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Իսկ երբ ընտրատեղամասում քվեարկություն կատարող Ոստիկանության Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչ, Ոստիկանության կապիտան, 33-ամյա Արմեն Բակունցը փորձել է կանխել Բագրատյանների գործողությունները, նախկին մարզպետի ոդրին հրել եւ վայր է գցել Ա. Բակունցին, ինչի հետեւանքով ցրիվ են գալիս դուրս բերված քվեաթերթիկները: Այդ ամենից հետո Սերգեյ Բագրատյանը, վիրավորանքներ եւ հայհոյանքներ տալով, գլխով հարվածել է Ա. Բակունցի դեմքին: Հարվածի արդյունքում տուժողը շրթունքի մասում վնասվածք է ստացել, իսկ ավելի ուշ Ա Սեդրակյանը եւ Ս. Բագրատյանը բերման են ենթարկվել ոստիկանություն:

Ոստիկանությունից նաեւ հայտնել են, որ փաստի առթիվ Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930