Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը մինչեւ հիմա խորհրդարանի վարսավիրանոցում է կտրում իր մազերը

Սեպտեմբեր 25,2012 11:03

Ազգային ժողովի վարսավիրի՝ Ժորայի ձեռքի տակով, երեւի թե, ԱԺ հատուկենտ պատգամավորների գլուխը չի անցել։

Ժորան արդեն քսան տարի ԱԺ-ում է աշխատում։ Խորհրդարանի շենքի առաջին հարկում, հենց մուտքի մոտ նա մի փոքրիկ սենյակ ունի, որտեղ ամեն օր տեսքի է բերում առնվազն մի քանի պատգամավորների։ Կտրում է էժան (սկսած 500 դրամից) եւ որակով։ Այնքան էժան եւ որակով, որ անգամ որոշ նախկին պատգամավորներ, խորհրդարանը լքելուց հետո, շարունակում են նրա մոտ կտրել իրենց մազերը։ Օրինակ, Ազգային ժողովի նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը մինչեւ հիմա խորհրդարանի վարսավիրանոցում է կտրում իր մազերը։ Նրա համար ժամանակ առ ժամանակ անցագիր են իջեցնում, որ կարողանա մուտք գործել խորհրդարանի շենք։ Վերջերս էլ խորհրդարանում հանդիպեցինք ԲՀԿ-֊ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանին։ Երբ հարցրինք, թե ինչ գործով է այցելել ԱԺ, նա պարզաբանեց, որ եկել էր մազերը կտրելու։ «Դե, հարմար է, սովորել եմ արդեն»,- ասաց Բոստանջյանը։ Երեկ մենք անկեղծ զրույց ենք ունեցել Ազգային ժողովի վարսավիր Ժորայի հետ։

– Մեր պատգամավորները, նույնիսկ նախկին պատգամավորները, պարզվում է, մինչեւ հիմա գալիս են Ազգային ժողովում մազ կտրելու։ Այդպիսի շատ նախկին պատգամավորներ կա՞ն, որ մինչեւ հիմա գալիս են ձեզ մոտ իրենց մազերը կտրելու։ ՚

Գալիս են, բայց անցաթուղթ է պետք նրանց համար, ժամանակ է լինում, որ մենք չենք կարողանում անցաթուղթ վերցնենք, ժամանակ է լինում՝ կարողանում ենք, բայց ունեմ այդպիսի պատգամավորների։

– Ես Տիգրան Թորոսյանին գիտեմ, Վարդան Բոստանջյանին, է՞լ ովքեր են գալիս։

Սամվել Նիկոյանն է գալիս, գալիս են, շատերն են գալիս, նախկիններն էլ, ներկաներն էլ, հիմա միանգամից դժվարանում եմ ասել։ Ռուստամյանն է գալիս։

– Իսկ օլիգարխ պատգամավորներից չե՞ն գալիս։

Չէ (ծիծաղում է), նման պատգամավորներ չունեմ ես։ Դե, նրանք այդպես վարսավիրանոցներ, ինձ թվում է, չեն գնա։

– Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը, որ անգամ նախկին պատգամավորներն են մինչեւ հիմա շարունակում ձեզ մոտ գալ։

Դե, եկող տարի 20 տարիս է լրանում, որ Ազգային ժողովում որպես վարսավիր եմ աշխատում, եկող տարի հունիսի 1-ին 20 տարիս լրանում է։ Բավական նախագահներ եմ փոխել։ Մի խոսքով…

– Իսկ կարո՞ղ է գինն էլ կապ ունի, հարմար է, դրա համար են գալիս։

Հա, գնի մասին ոչ մի խոսակցություն ինձ մոտ չի գնում, ինչպես իրենց հարմար է, այնպես էլ վճարում են, գին չեմ ասում, ոչ պարտադրում եմ, ոչ մի բան, ինչպես իրենք ցանկանում են, վճարում են։

– Իսկ ինչքա՞ն են սովորաբար վճարում։

Դե, նայած… 1000 դրամ, 1500 դրամ։

– Ես 500 էի լսել։

Հա, 500 էլ կա, էդ ումի՞ց եք լսել։

– Շատ կա՞ն 500 վճարողներ։

Կան, իհարկե՝ կան։

– Ովքե՜ր են։

Դե, չեմ կարող ասել, նման բաներ չեմ կարող ես հրապարակել։

 

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930