Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը Սան Պաոլոյում 30-րդ քայլում հաղթեց Սերգեյ Կարյակինին

Սեպտեմբեր 25,2012 10:52

  Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտ վարպետներ» եզրափակչ մրցաշարի առաջին շրջանը, որն այնտեղ կավարտվի սեպտեմբերի 29-ին, իսկ երկրորդ շրջանն ավանդույթի համաձայն կանցկացվի Իսպանիայի Բիլբաո քաղաքում՝ հոկտեմբերի 8-ից 13-ը:
Կանոնակարգի համաձայն հաղթանակի դեպքում շախմատիստին տրվում է 3 միավոր, ոչ-ոքին գնահատվում է 1, իսկ պարտությունը՝ 0 միավոր:
Օլիմպիական եռակի եւ աշխարհի թիմային չեմպիոն Լեւոն Արոնյանի մրցակիցներն են գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը Սերգեյ Կարյակինը, Ֆաբիանո Կարուանան եւ Ֆրանսիսկո Վալյեխոն: Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով բավականին հեշտությամբ առավելության հասավ Սերգեյ Կարյակինի նկատմամբ՝ ռուսաստանցուն ստիպելով անձնատուր լինել արդեն 30-րդ քայլում: Կարուանան հաղթեց Կարլսենին, իսկ Անանդն ու Վալյեխոն ոչ-ոքի արեցին:
Մեկնարկային տուրից հետո առաջատարի դերն ստանձնեցին Արոնյանն ու Կարուանան՝ 3,0-ական միավոր, Անանդն ու Վալյեխոն 1-ական միավորով բաժանում են 2-3-րդ հորիզոնականները, Կարլսենն ու Կարյակինն առանց միավորի եզրափակում են մրցաշարային աղյուսակը:
Այսօր՝ երկրորդ տուրում, Հայաստանի լավագույն շախմատիստը խաղում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930