Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարիի գործով դատախազը չէր ներկայացել դատարան

Սեպտեմբեր 25,2012 10:48

Քաղակտիվիստ, քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ստիպված էր հետաձգել դատական նիստը, քանի որ դատարանին անհայտ պատճառներով չէր ներկայացել Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, մեղադրող Արմեն Անֆանդյանը:

Դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում էր անցյալ տարվա աշնանը ՀՀ կառավարության շենքի դիմաց խաղաղ ցույցի ժամանակ «խուլիգանություն» կատարելու, «ներկաների հանգիստը» եւ հասարակական կարգը խանգարելու համար:

Այսօր սպասվում էր դատախազի մեղադրական ճառը եւ նաեւ նրա միջնորդությունը պատժի հետ կապած:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930