Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրունզիկի արձանը տակառով քանդակելը սրբապղծություն է

Սեպտեմբեր 25,2012 10:44

Լուսանկարը` Mediamax-ի

Օրեր առաջ Շառլ Ազնավուրի հրապարակում Երեւանի քաղաքապետարանը տեղադրեց Եղիշե Չարենցի եւ Մհեր Մկրտչյանի արձանները։ Հայ հանճարներին մշտապես պատվանդանի վրա տեսնող մեր համաքաղաքացիների շրջանում արձաններն այնքան մեծ էմոցիաներ առաջացրեցին, որ կարճ ժամանակում անհետացան Մհեր Մկրտչյանի արձանի մատները, չնայած արձանների հեղինակ Սուրեն Մելքոնյանը նշել էր, որ արձանները թրծված են եւ բավականին ամուր, բայց արդյունքում դա էլ չօգնեց։ Դրանից հետո սոցիալական ցանցերում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ մի քանի երիտասարդներ, հենված Չարենցի արձանի վրա, ձեռքով ապտակում էին նրա դեմքին։ Տեսանյութը եւ դրա շուրջ ծավալված քննարկումները զբաղեցրին սոցիալական ցանցերի եւ ԶԼՄ-ների հանգստյան օրերի ողջ լրահոսը։

Քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կարծիքով, կատարվածը ոչ այլ ինչ է, քան վանդալիզմ. «Դեմ եմ արձանների հանդեպ անհարգալից վերաբերմունքի ցանկացած դրսեւորման, արձանը ստեղծվում է մարդկանց համար, արվեստի համար, պարզ է, որ սա էլ բարի նպատակի համար է արված, բայց ուրիշ հարց է, թե ինչ որակի արվեստ է ներկայացված»։

Գնահատելով արձանները որպես երեւույթ, Արա Շիրազն ընդգծեց, որ արձանների մեջ չի տեսնում ստեղծագործական եւ գեղարվեստական որակ. «Այդ քանդակներն այսօրվա վիճակով գեղարվեստական արժեք չեն ներկայացնում։ Ես գտնում եմ, որ Ֆրունզիկի արձանը տակառով քանդակելն ամոթ է, ուղղակի ամոթ, դա նշանակում է, որ մարդիկ չեն հասկանում եւ չեն հասկացել Ֆրունզի էությունը, նրա ողբերգական կյանքը, ինչպե՞ս կարելի է տակառով քաևդակել նրան, ո՞վ է ուզում Ֆրունզին դուր գալ՝ տակառը քանդակելով, բա դա կարելի՞ է, դա սրբապղծություն է ու նախեւառաջ Ֆրունզի արվեստի առաջ, նրա գոյության առաջ ու ժողովրդի առաջ, չի կարելի այդպես»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930