Սեւանի առանձնահատկությունը նաեւ հոգեբուժարանի առկայությունն է, ինչը դրական է անդրադարձել Ռուդիկ Ղուկասյանի կարիերայի վրա։ Երեկ մամուլում գրվեց, որ Ուդոյի ընկերը՝ հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը, քվեարկելու է բերել իր հիվանդներին։ Բայց հանձնաժողովի նախագահը, լրագրողներ տեսնելով, թույլ չի տվել հիվանդներին քվեարկել։ Հոգեբուժարանի տնօրենը չժխտեց, որ նման բան եղել է։ Բայց նա եւս վրդովված էր։ «Հիվանդներին թատրոն կարելի է տանել, ցուցահանդես կարելի է տանել, իսկ ընտրության՝ ո՞չ»,- հարցրեց նա ի պատասխան մեր անկեղծ վրդովմունքին եւ դժգոհեց հանձնաժողովի նախագահից, որը, «շուխուռ» բարձրանալուց հետո, արգելել է 3 հիվանդների իրենց ընտրական իրավունքն իրականացնել։ «Նրանք ունեն ընտրության իրավունք, նրանց անունները կային ցուցակներում, եւ նրանք եկել էին իրենց անձնագրերով, բայց հիվանդներիս թույլ չտվեցին քվեարկել»,- գանգատվեց տնօրեն Կարապետյանը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Հրապարակ»