RTL XL-ի մատուցմամբ, անյցալ շաբաթ Հոլանդիայի հյուսիսում գտնվող Գրոնինգեն պրովինցիայի Հարեն գյուղից մի աղջիկ իր ծննդյան տոնին էր հրավիրել Ֆեյսբուքյան ընկերներին: Հրավիրել էր ու մոռացել սահմանափակում դնել, որպեսզի միայն ընկերները տեսնեն հրավերը, արդյունքում` նրա չկայացած Sweet Sixteen Party-ին վատ հետեւանքներ էր ունեցել: 10-նյակ հազարավոր երիտասարդներ եկել էին գյուղ, տեսնելով, որ խնջույք չկա, սկսել էին խանութները ջարդուփշուր անել եւ խուլիգանական արարքներ թույլ տալ: Ոստիկանույթյունը գնացել է ծայրահեղ քայլի. ստիպված է եղել տարհանել հոբելյարի ընտանիքի անդամներին:
Ի դեպ, հոլանդական կառավարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել Ամստերդամի նախկին քաղաքապետ Յոբ Կոհենի գլխավորությամբ` դեպքի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ