Լրահոս
Օրվա լրահոսը

Որդեկորույս ծնողներն աջակցություն են ակնկալում ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցում

Սեպտեմբեր 24,2012 23:09

ՖՈՏՈԼՈՒՐ

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են ստեղծել իրենց որդիների մահվան հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Այս հարցով իրենք դիմել են ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովներին: Տարբեր տարիներին բանակում մահացած զինծառայողների մոտ մեկ տասնյակ ծնողներ իրենց այս պահանջը վերահաստատել են նաև ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ:

Որդեկորույս ծնողները խնդրել են պատգամավորին աջակցել նշված հանձնաժողովի ստեղծման հարցում` ընդգծելով, որ իրենց միակ ցանկությունն արդարության հաստատումն է, իրենց զավակների մահվան իրական մեղավորների արդար պատիժը: Մ.Եսայանը խոստացել է աջակցել ծնողներին` իրենց նախաձեռնություններում և բարոյապես սատարել թե’ որպես քաղաքացի, թե’ որպես ԱԺ պատգամավոր:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930