Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Ալեքսանյանին «Լֆիկ», Ռ. Հայրապետյանին «Նեմեց» ասելու համար էթիկայի հանձնաժողովը պատրա՞ստ է դիմում ընդունել

Սեպտեմբեր 24,2012 22:20

Նախընտրական քարոզարշավների ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մարտունեցիներին խորհուրդ էր տալիս՝ երբ Սերժը գա՝ կոշիկի թայը հանեք, շպրտեք վրան: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Դուք ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահն եք՝ այս կարգի հարցերը էթիկայի հանձնաժողովը կարո՞ղ է քննարկել, եթե Սերժ Սարգսյանը կամ այլ քաղաքացի դիմի: Սրանք քննության ենթակա՞ են: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Էթիկայի հանձնաժողովը գործում է ստացված դիմումների շրջանակում: Եթե լինի համապատասխան դիմում, էթիկայի հանձնաժողովը եւ ես, բնականաբար, օրենքով սահմանված կարգով ընթացքը կապահովենք»: Մենք հետաքրքրվեցինք՝ անպայման պետք է Սերժ Սարգսյա՞նը դիմի, թե՞ երրրորդ անձ էլ կարող է՝ նա պատասխանեց. «Կանոնակարգով նախատեսված է, թե որ դեպքերում ով կարող է դիմել: Կանոնակարգի 24.3 հոդվածը կա, որտեղ ասվում է՝ թե ով կարող է դիմել էթիկայի հանձնաժողով»:

Նիկոլ Փաշինյանը բացատրեց, որ երբ հանձնաժողովը դիմում է ստանում, նախագահը նախնական ուսումնասիրության է ենթարկում դիմումը եւ հանձնաժողովին է ներկայացնում իր եզրակացությունը՝ դիմումի քննությունը մերժելու հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Մենք ճշտեցինք՝ եթե դուք Սամվել Ալեքսանյանին «Լֆիկ» եք ասում կամ  Ռուբեն Հայրապետյանին «Նեմեց» եք ասում, նրանք կարո՞ղ են այս հարցով դիմել Ձեզ՝ նա պատասխանեց. «Արդեն ասացի՝ ԱԺ կանոնակարգ օրենքում հստակ գրված է, թե ով, երբ, ինչպես կարող է դիմել էթիկայի հարցերով հանձնաժողովին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930