Եղեգնաձորի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 23-ին ՏԻՄ ընտրություններից հետո Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առիթով:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների նա քվեարկության ավարտից հետո մուտք է գործել թիվ 39/01 ընտրատարածք, անօրինական գործողություններ կատարել, ինչը փորձել է կանխել Գորիսի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեսուչը: Սակայն նա չի ենթարկվել, վիրավորել և հարվածել է ոստիկանին:
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրին, որ նախապատրաստված նյութերը կուղարկվեն ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«ՓԱՍՏԻՆՖՈ»