Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը օտարերկյա օրինախախտների առաջատարների շարքում են

Սեպտեմբեր 24,2012 20:40

«Դը Ֆայնենշըլ» թերթը գրում է՝ ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության 2011-ին 529 օտարերկրացի է տուժել հանցագործության պատճառով, իսկ հանցանք է կատարել 329 օտարերկրացի: Թուրքիան, Հայաստանը, Ռուսաստանը, Բանգլադեշը և Իրանը Վրաստանի օտարերկրյա օրինախախտների առաջատար հնգյակում են:

Թերթը գրում է՝ թեպետ Վրաստանը աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է համարվում, սակայն Վրաստանի արդարադատության նախարարության կողմից անցկացված հանցագործության և անվտանգության հետազոտության տվյլաներով մոտակա ժամանակներում հանցագործությունների թիվը կաճի այնտեղ:

«2012-2014թթ. մեծ քանակությամբ բանտարկյալներ են ազատ արձակվելու, ինչն էլ պատճառ կդառնա հանցագործությունների աճին: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բանտարկյալների 60%-ը ազատ արձակվելուց հետո վերադառնում է հանցագործ կյանքին, քանի որ նրանց համար աշխատատեղեր գրեթե չեն լինում», – Իրավաբանական գիտությունների դոկտոր Ջիորջի Գլոնտիի կարծիքն է փոխանցում թերթը:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930