Սեպտեմբերի 23-ին ՀՀ անկախության օրվա կապակցությամբ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր տոնական ճաշ Հալեպի Ազգային Պատսպարանի (մանկատան) սաների համար, որին ներկա էին նաև հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ղեկավարներն ու ազգային համայնքային խորհրդի անդամները: Բացման խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը, շնորհավորելով ներկաներին ներկայացրեց անկախությունից ի վեր տարբեր ոլորտներում Հայաստանի արձանագրած նվաճումներն ու մեր երկրի զարգացման հեռանկարները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ