«Հունգարա-ադրբեջանական համագործակցությունը շարունակվում է զարգանալ, ինչպես նախկինում էր զարգանում ու Հունգարիայի արտգործնախարարի արձագանքը Սաֆարովի հետ կապված չի ազդել երկկողմ հարաբերությունների վրա», – «Փոլիթիքս» լրատվականի փոխանցմամբ ասել է Հունգարիայում Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիևը, և որպես իր խոսքի ապացույց Գուլիևը ներկայացրել է հոկտեմբերին Բուդապեշտում երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների միջև նախատեսված հանդիպումը:
Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Գուլիևը նշել է, թե չնայած ԱՍԱԼԱ-ի սպառնալիքներին, Ադրբեջանի դեսպանությունը շարունակում է աշխատել նորմալ ռեժիմով, բայց անվտանգության ավելի ուժեղացված նկատառումներով:
Նշենք, որ ԱՍԱԼԱ-ն 90-ականներին դադարեցրել է իր գործունեությունը, և անհասկանալի է, թե ադրբեջանցի գործիչները ինչ ԱՍԱԼԱ-ին են հաճախ հղում: