Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շիրակ Թորոսյանը՝ Գլդանի սկանդալի մասին. «Իր երկրում հանցագործություն է կատարվել, մեկ այլ երկիր ինչպե՞ս կարող էր մեղավոր լինել»

Սեպտեմբեր 24,2012 18:22

Վրաստանի Գլդանի բանտում տեղի ունեցած վերջին սկանդալային իրադարձությունները հայտնվել են միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Ինչպես արդեն հայտնել ենք, բանտում կտտանքների են ենթարկվել ազատազրկվածները, որոնց շարքում էր նաև մեկ հայազգի ազատազրկված: h

Aravot.am-ը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ իրենք ի՞նչ տեղեկություններ ունեն կատարվածի վերաբերյալ և կատարվածին ի՞նչ գնահատական կտան: Շ. Թորոսյանը պատասխանեց. «Գլդանի բանտում կալանավորների նկատմամբ տեղի են ունեցել բռնություններ, նրանք ենթարկվել են տանջանքերի ու կտտանքների և նվաստացուցիչ վերաբերմունքի: Փաստը դա է և ակնհայտ է, որ դա վրացական բանտում է տեղի ունեցել: Ուստի չեմ հասկանում, թե ով կամ ինչու է ուրիշներին մեղադրում: Ո՞վ եկավ այդ հանցագործությունը կատարեց: Մարդիկ կատարել են հանցագործություն և դատապարտվել ու օրենքով սահմանված իրենց պատիժը կրում են: Նրանց նկատմամբ կատարված ցանկացած ոտնձգություն արդար չէ, դա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Հենց այս պատճառով էլ այս փաստը մեծ արձագանք է գտել և հասարակությունը ըմբոստացել է իշխանությունների դեմ»: Սահակաշվիլիի այն հայտարարության մասին, թե այդ ամենը կազմակերպված է Մոսկվայի կողմից, պարոն Թորոսյանը հետևյալ կարծիքը հայտնեց. «Մեղադրել սրան- նրան չեմ կարծում, որ այս պահին վիճակը կփրկի, քանի որ եղել է զարհուրելի հանցագործություն, մարդկանց անձի ու արժանապատվության նվաստացնող խիստ պատժելի արարքներ են կատարվել: Այդ կապակցությամբ կապ ենք փորձել հաստատել տեղի հայկական կառույցների հետ, որ լրացուցիչ տեղեկություն ստանանք: Դեռ լրացուցիչ տեղեկություն չունենք, ազգությամբ այլ հայ անձանց մասին: Եթե վրացական բանտում հանցագործություն է կատարվել, հո ուրիշը չեկա՞վ կատարեց: Այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ երկու երկրները միմյանց հետ թշնամական հարաբերությունների մեջ են հայտնի պատճառով, և ցանկացած հարցի շուրջ փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում: Բայց երբեմն լինում են դեպքեր, երբ փոխադարձ մեղադրանքները հասնում են անհեթեթ աստիճանի, կոնկրետ այս դեպքում անհիմն և չպատճառաբանված մեղադրանքներ են: Իր բանտում հանցագործություն է կատարվել, մեկ այլ երկիր ինչպե՞ս կարող էր մեղավոր լինել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930