Շիրակի մարզի ամենասկանդալային գյուղի`Ողջիի գյուղապետ Սարգիս Ավագյանը, որը 23 տարի շարունակ ղեկավարում էր գյուղը, սակայն վերջին ՏԻՄ ընտրություններին իր աթոռը զիջեց գյուղապետարանի հաշվապահին` Հրաչ Մանուկյանին, այսօր Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեց, որ իրեն գահընկեց են արել մարզպետարանի չինովնիկները`վարչական բոլոր ռեսուրսները իր դեմ օգտագործելով: Վերջինս հատկապես վրդովված էր Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանից, ով, նրա դժգոհելով, ստանձնելով ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուի պաշտոնը, առաջին գործը համարեց իրենից ազատվելը: «Սահակ Մինասյանը ուսուցչական կոլեկտիվին, ընդհուպ դպրոցի տնօրենին հրահանգել էր ինձ ձայն չտալ, ես 22 տարվա ՀՀԿ-ական եմ, իսկ իմ հաշվապահն, ով ընդամենը 2 ամիս առաջ ԲՀԿ-ից դարձավ ՀՀԿ, հանկարծ ՀՀԿ որոշեց պաշտոնապես նրան սատարել:Փաստորեն հաշվապահին ՀՀԿ-ական դարձրեցրին` ինձանից ազատվելու համար: Վիրավորական է, որ Ամասիայի ոստիկանությունը բոլորին, այդ թվում նաև գյուղի հովիվներին հրահանգել էր ինձ ձայն չտալ»:
Մանրամասները՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև