Ճապոնիայում ամեն տարի անցկացվում է երեխաների լացի փառատոն: Փառատոնին մասնակցում եմ ծանրաքաշ սումոյիստներ և երեխաներ: Անցկացվում է մրցույթ, որտեղ հաղթող է ճանաչվում այն սումոյիստը, ով կարողանում է այնպես վախեցնել երեխաներին, որ նրանք լաց լինեն:Այն երեխան, որը ամենաբարձր ձայնով լաց կլինի, նրան վախեցնող սումոյիստը կհամարվի հաղթող: Ճապոնացիները հավատում են, որ եթե երեխան բարձր ձայնով լաց է լինում, ապա նրանից դուրս են մղվում չար հոգիները:
1876 թվականին Ֆիլադելֆիայի համաշխարհային ցուցահանդեսում ամերիկացի գիտնական Ալեքսանդր Բելն առաջին անգամ ներկայացրեց իր ապարատը, որը ստացավ «телефон» անվանումը: Այն կազմված է հունական երկու բառերից՝ «теле» («հեռու») и «фоно» («հնչյուն»):
Գարեջրային հայտնի «Guinness» ընկերությունը վաճառում է 7 միլիոն բաժակ գարեջուր ընդամենը մեկ օրում:
Համաշխարհային օվկիանոսի հատակին ավելի շատ ոսկի կա, քան մարդիկ ստացել են ամբողջ պատմության ընթացքում:
1916 թ.-ի այս օրը կատարվեց պատմության մեջ առաջին ոլորապտույտ թռիչքը ինքնաթիռով: Այն իրագործեց ռուս օդաչու Կոնստանտին Կոնստանտինի Արցեուլովը, ով ի դեպ հայազգի աշխարհահռչակ նկարիչ Հովհաննես Այվազովսկու թոռն է:
Անդրանիկ Ջալալյան