«Արմավիա» ընկերությունը այս տարվա հոկտեմբերի 30-ից կվերականգնի կանոնավոր թռիչքները Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Այս մասին հայտնում են «Արմավիա»-ից: Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը տեղի կունենա ամեն շաբաթվա երկրորդ օրը` շաբաթական մեկ անգամ:
Ֆրանկֆուրտը հանդիսանում է Եվրոպայի ֆինանսական խոշոր կենտրոններից մեկը, որի օդանավակայանն իր մեծությամբ երկրորդն է Հիթրոու օդանավակայանից հետո: