Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի գործարարները մեր երկրում վարսավիրանոցի բիզնես էլ կդնեն

Սեպտեմբեր 24,2012 17:39

Մոտ 20 ֆրանսիացի գործարարներ ժամանել են Հայաստան` մեր երկրի գործարար միջավայրին ծանոթանալու, ներդրումներ անելու: Մեր երկրի տնտեսության համար պատասխանատուները ֆրանսիացիներին առաջարկել են գյուղատնտեսության, տեքստիլ արտադրության, սննդի արդյունաբերության, շինարարության ոլորտները: Այսօր Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած հայ-ֆրանսիական գործարար համաժողովի ժամանակ ֆրանսիացի ձեռնարկատերերը ցանկություն էին հայտնել նաեւ վարսահարդարման ոլորտում ներդրումներ անելու: Մարսել քաղաքի առեւտրի արդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հոլասյանը էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին փոխանցեց ֆրանսիացի փոքր եւ միջին ձեռնարկատերերի մտահոգությունը, որը ծագել էր Հայաստանում եղած ժամանակ: Նրանք 2 խնդրի են բախվել: Ըստ Բեռնար Հոլասյանի, ֆրանսիացի ՓՄՁ-ները չգիտեն ինչպես ծանոթանալ բիզնես դաշտի հնարավորություններին, մյուսը նշել են տրանսպորտային խնդիրները: Ի պատասխան, նախարարն ասաց, որ իսկապես, կան խնդիրներ, սակայն ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունները հաջողությամբ ավարտվելու դեպքում, այդ հարցերն էլ կլուծվեն:

Պարոն Դավթյանը ֆրանսիացիներին ասաց, որ այժմ հայկական կողմը որակի վերահսկողության խնդիրներն է ուշադրության կենտրոնում պահում:

Մարսելի առեւտրի արդյունաբերական պալատի առաջին փոխնախագահ Արթուր Հաթեմյանը կարեւոր համարեց, որ մեր երկրի վերամշակող ընկերությունները կարողանան ապահովել այնպիսի արտադրանք, ասենք` ծիրանն այնպես վերամշակել ու բիո ձեւով ներկայացնել, որպեսզի դրանք համապատասխանեն եվրոպական չափանիշներին. «Իսրայելից 20 տարի պահանջվեց, մինչեւ որ այդ երկրի ապրանքները ներկրվեցին ֆրանսիական շուկա: Հայաստանն էլ պիտի համբերատա~ր սպասի: «Կոտայք» գարեջուրը, «Նոյյան» ընկերության հյութերը արդեն վաճառվում են Ֆրանսիայի խոշոր սուպերմարքեթներում»:

Ֆրանսիացի գործարարները մեր երկրում տուրիզմով էլ են հետաքրքրված, ինչպես վստահեցրեց Արթուր Հաթեմյանը, ֆրանսիական տուրօպերատորներն իրենց տուր փաթեթներում արդեն ներառել են Հայաստանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930