Կանայք կոսմետիկայի նկատմամբ կախվածություն ունեն. այս եզրահանգմանն են եկել ամերիկացի գիտնականները: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց 50 տոկոսին դուր չի գալիս իր դեմքն իրեն՝ առանց դիմահարդարման: Նրանք կարծում են, որ այդպես գրավիչ չեն, գունատ են, դեմքն առանց կոսմետիկայի անհրապույր է, հատկապես տղամարդկանց համար:
Ըստ սոցհարցման արդյունքների՝ հարցված կանանց 48 տոկոսն իրեն լավ է զգում ամբողջովին դիմահարդարված, 32 տոկոսը՝ թեթեւ: Ի դեպ՝ հարցված կանանց 44 տոկոսը նշել է, որ կոսմետիկ միջոցներն օգտագործում է դեմքի վրա եղած թերությունները շտկելու, թաքցնելու համար: Գիտնականները նշում են, որ դիմահարդարման միջոցներից օգտվում են 13 տարեկանից բարձր գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Այս ամենը հաշվի առնելով՝ հետազոտողները նշում են, որ կախվածությունը կոսմետիկ միջոցներից գնալով մեծանում է:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
Կարդացեք նաև