Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը

Սեպտեմբեր 24,2012 16:36

Սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։

Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։

 Գեղարքունիքի մարզ՝  34 ահազանգ,  9 արագ արձագանքում:

 Տավուշի մարզ՝  1 ահազանգ1 արագ արձագանքում:

 Վայոց Ձոր մարզ՝  1 ահազանգ:

 Կոտայքի մարզ՝ 2 ահազանգ:

 Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրությունների ընթացքում լրագրողին ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (1 ահազանգ),քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (3 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (3ահազանգ), քվեախցիկում միաժամանակյա 2 անձանց քվեարկության (2 ահազանգ), ընտրատեղամասում թեքահարթակի բացակայության (1 ահազանգ), վստահված անձանց կողմից քաղաքացիների ուղղորդման (4 ահազանգ), տեղամասային կենտրոններում և դրանց դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (19 ահազանգ) և այլ դեպքեր (5 ահազանգ)։   

 Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։

 

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930