Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անժելինա Ջոլին տառապում է հեպատիտով. Գրում է «National Esquirer»-ը

Սեպտեմբեր 24,2012 16:30

 

Վաղ առավոտից ֆեյսբուք սոցիալական ցանցում շրջանառվում է այն հարցը, թե արդյոք հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի բանագնաց ԱնԺելինա Ջոլին տառապում է հեպատիտ C-ով: Բանն այն է, որ նման պնդմամբ հանդես է եկել ամերիկյան ժամանցային «National Esquirer» պարբերականը եւ տեղեկատվության հավաստիացումը կապվում է այն բանի հետ,  որ «Apple» ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հիվանդության լուրը նույնպես այս պարբերականն էր հրապարակել: Համաձայն այդ պնդման` 38-ամյա դերասանուհու հիվանդության մասին է վկայում նաև նրա հյուծվածությունը. Ջոլին ընդամենը 45 կգ է կշռում:

Օգտատերերից շատերը հույս են հայտնում, որ պարբերականի տված լուրը դեռ կարող է չհամապատասխանել իրականությանը եւ այնուամենայնիվ, դերասանուհուն  մաղթում առողջություն: «Առողջություն Ջոլիին. նա իրոք առաքելությամբ է ծնվել»,-նշել է օգտատերերից մեկը:

Չնայած այս ամենին՝ Ջոլին շարունակում է իր շրջագայությունը: Վերջերս նա Թուրքիայում այցելել էր սիրիացի փախստականներին, ապա եղել Իրաքում, իսկ այժմ պատրաստվում է մեկնել Ֆրանսիա:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930