Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. Եթե նորից ընդդիմությունը համագործակցի իշխանության հետ, շատ կոպիտ գնահատականների է արժանի

Սեպտեմբեր 24,2012 16:20

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, Հայաստանում ընդդիմությունն իրեն համարժեք չի պահում քաղաքական ու հասարակական իրավիճակում: «Ընդդիմությունը որեւէ ձեւով չպետք է ներքաշվի պառլամենտական դասական գործունեության մեջ, այլ խնդիրը պետք է լինի հրապարակում ընդդիմության գործերին՝ երթերին, հավաքներին աջակցելը: Բայց տեսնում ենք, որ հրապարակում դադարեցրել կամ միգուցե սառեցրել են պայքարը ու ակտիվացրել դասական գործընթացը խորհրդարանում, ինչը մեր կուսակցության համար անընդունելի է: Մենք ոչ մեկ անգամ ենք այդ մասին ասել Կոնգրեսի քաղաքական խորհրդում, բայց հայտնի պատասխանն այն է, որ դեռեւս շարունակվում է ընդդիմության դասական խորհրդարանական աշխատանքը»,- դժգոհեց պարոն Մակեյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի տեսակետին, թե խորհրդարանում ընդդիմությունը դարձել է կառուցողական՝ թե՛ իր աշխատանքով, թե՛ առաջարկներով, եւ դա կարող է նպաստել իրենց համատեղ արդյունավետ աշխատանքին, պարոն Մակեյանն ասաց. «ՀՀԿ-ն ասում է, որովհետեւ իրենց ձեռնտու է: Նրանք ուզում են տպավորություն ստեղծել, որ երկրում ամեն ինչ նորմալ է, խորհրդարանը կա, գործում է, կառավարությունն ու նախագահը գործում են, որեւէ խնդիր չկա: Այդ ձեւակերպումը պատահական չեն արել՝ տեսեք ընդդիմությունն էլ կառուցողական աշխատում է, ուրեմն ամեն ինչ լավ է: Իրենց համար նախընտրելի ձեւակերպում է: Ինձ համար անհասկանալի է ընդդիմության դասական պառլամենտական գործելաոճը: Մենք ունենք իշխանությունների հետ համագործակցության փորձի նախադեպ, եւ տեսանք, թե ինչպես իշխանությունները վերցրին այն դիվիդենդները, որ պետք էր միջազգային հանրության համար եւ հետո ընդդիմությանը, այս պարագայում Կոնգրեսին, դուրս մղեցին: Եթե նորից ընդդիմությունը կգնա մեկ անգամ իրեն խաբած, գցած իշխանության հետ համագործակցության եզրեր փնտրելու , երկրորդ անգամ սխալը կրկնելու, շատ կոպիտ գնահատականների է արժանի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930