Հայ գործարար Սեյրան Վարագյանը 16.5 միլիոն ռուբլիի դիմաց աճուրդով գնել է Չելյաբինսկ մարզի Նարովչատկա գյուղը` ֆերմաներով, ջերմոցներով, կաթսայատնով, մատուռով, տներով ու գյուղացիներով ու արդեն տեղի 117 բնակիչներին ստիպում է լքել կամ գնել իրենց տները, որոնք ժամանակին հենց իրենք են կառուցել: Այս մասին հաղորդում է «Էն Տե Վե»-ն:
Խնդիրն այն է, որ սովխոզի տնօրենը ժամանակին հրաժարվել է աշխատակիցների հետ սոցիալական վարձակալության պայմանագիր կնքել, ինչի պատճառով մարդիկ չեն կարողացել սեփականաշնորհել իրենց տները: Գյուղի վաճառքից անմիջապես հետո բնակիչները մնացել են առանց բնակարանային իրավունքի:
Սեյրան Վարագյանը գյուղի բնակիչներին առաջարկում է գնել իրենց տները շուկայական գներով, այն է` 850 հազար ռուբլիով: