Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Գրաչովի ավանդը անուրանալի է

Սեպտեմբեր 24,2012 15:58

ՌԴ պաշտպանության նախկին նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովը Հայաստանի ու հայ ժողովրդի կյանքում ունեցել է շատ նշանակալի դերակատարություն: Տարածաշրջանի այսօրվա հարաբերական խաղաղությունը, հայ-ադրբեջանական զինադադարը հնարավոր է եղել հենց նրա գործուն մասնակցությամբ:

Այս մասին ՙԱ1+՚-ին պատմեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը, որը եւ ՌԴ-ում աշխատելու տարիներին եւ Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում նրա հետ ունեցել է բարեկամական հարաբերություններ: Նա այսօր խոր վշտով ցավակցում է Պավել Գրաչովի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին.ՙՌուսաստանը կորցրեց իր երեւելի զավակներից մեկին, իսկ Հայաստանը իր լավ բարեկամին՚:

ՙՊավել Գրաչովը Ռուսաստանի համար պատմական հրադարձությունների հորձանուտում հայտնվեց 1991 թվականի ԳԿՉՊ-ի ժամանակ, երբ լինելով օդադեսանտային զորքերի հրամանատար, հրաման էր ստացել ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովից Մոսկվայում վերցնել հսկողության տակ ռազմավարական նշանակության օբյեկտները: Երբ նա ստացավ հրաման գրոհել Գերագույն խորհրդի շենքի վրա, որտեղ գտնվում էին Բորիս Ելցինը եւ իր կողմնակիցները, նա անհամաձայնություն հայտնեց եւ անցավ Ելցինի կողմը՚,- պատմեց նա:
ԳԿՉՊ-ից հետո Պավել Գրաչովը նշանակվում է ՌԴ պաշտպանության կոմիտեի նախագահ եւ Խորհրդային միության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Իսկ խորհրդային միության փլուզումից հետո՝ ԱՊՀ միասնական զորքերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, ապա ՌԴ պաշտպանության նախարար:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930