Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջազգային դիտորդն անանուն հայտնում է իր մտահոգությունները. «Մյուս անգամ մենք շատ կոշտ ենք լինելու»

Սեպտեմբեր 24,2012 15:35

Այսօր միջազգային դիտորդները հրավիրած ասուլիսում ՏԻՄ ընտրությունները գնահատեցին միջազգային չափանիշներին համապատասխան, նորմալ, ժողովրդավարական, զուսպ եւ այլն:

Ասուլիսից հետո դիտորդներից մեկն Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները ներկայացրեց մեր երկրի վերաբերյալ: Նրա խոսքերով՝ «Եթե մենք լեզու չենք հասկանում, դա դեռ չի նշանակում, թե մենք ոչինչ չենք տեսնում, հասկանում»: Նա խնդրեց իր անունը չհրապարակել, միայն նշել, թե ինչն է իրենց դժգոհության պատճառ հանդիսացել. «Եվրոպայի խորհրդի կոնգրեսում պետք է ընդդիմությունը ներկա լինի անպայման պատվիրակության մեջ՝ յուրաքանչյուր նիստին: Հայաստանն ուղարկում է միայն պրոկառավարական պատգամավորներ: Մյուս անգամ  մենք շատ կոշտ ենք լինելու, որ անպայման ընդդիմադիր ուժերը ներկայացված լինեն»:

Մեր դիտարկմանը, որ ասուլիսում նշվեց, թե ընդդիմությունը թեկնածուներ չունի, ֆինանսական միջոցներ չունի, դրա համար ակտիվորեն չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին, մինչդեռ իրականում թեկնածուներ, կադրեր կան, բայց ընդդիմությունը դա համարում է անիմաստ ռեսուրսների վատնում, որովհետեւ գործի են դրվում իշխանական ողջ լծակները եւ ամեն ինչ կանխորոշված է՝ դիտորդը պատասխանեց. «Ընդհանրապես մարդու մակարդակով է ընտրությունների ժողովրդավարությունը որոշվում: Ֆրանսիայում, Իտալիայում, ամենուրեք ամենաժողովրդականություն վայելող ֆունկցիան գյուղապետը, քաղաքապետն ունեն: Իսկ Հայաստանում հակառակն է: Չեն հասկանում դա»:

Իսկ թե ինչու են դժգոհություններ ունենալու պարագայում դիտորդները նորմալ գնահատական տալիս ընտրություններին՝ նա պատասխանեց, որ անցյալի համեմատ՝ առաջընթաց կա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930