Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտի, կանաչապատման և սանմաքրման ոլորտներում քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել աշխատատեղեր

Սեպտեմբեր 24,2012 15:31

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անավարտ շենք-շինությունների գույքագրում և ներկայացնել այդ տարածքների Երևան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսված նպատակային նշանակությամբ կառուցապատումը սկսելու և ավարտելու վերաբերյալ տեղեկատվություն: Քաղաքապետը հանձնարարել է նաև պարտավորություններից խուսափելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվել պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ` ընդհուպ հողամասերի, շենքերի կամ շինությունների նկատմամբ առկա իրավունքների դադարեցում:

<<Արդեն երկար ժամանակ է, ինչ այդ տարածքները գտնվում են բարձիթողի վիճակում և ավելորդ անհարամարություններ են ստեղծում: Մենք պետք է ձեռնարկենք համապատասխան միջոցները մեր քաղաքացիների հարմարավետ տեղաշարժի, ինչպես նաև մայրաքաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ապահովման նպատակով>>,-նշել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի 2013 թվականի բյուջետային գործընթացին անդրադառնալով քաղաքապետը հանձնարարել է առաջարկություններ ներկայացնել տեղական եկամուտների ավելացման հնարավորությունների, ծախսերի արդյունավետ ծրագրավորման մեխանիզմների, ինչպես նաև բյուջետային ծախսերի պլանավորման գործընթացում բնակիչների հնարավորին մասնակցության ապահովման վերաբերյալ: Մասնավորապես հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել նաև <<Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին>> կիրարկվող նոր օրենքով ավտոկայանտեղիների համար տեղական տուրքի դրույքաչափերի վերաբերյալ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ: Առավոտյան և երեկոյան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով իրականացվում է ուժեղացված հսկողություն: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Նոր ավտոբուսների շահագործման հետ կապված քաղաքապետը հանձնարարել է շարունակել ավտոբուսների վարորդների թափուր աշխատատեղերի և աշխատանքային լրացուցիչ պայմանների մասին ծանուցումը:

<<Մեր համաքաղաքացիները հաճախ բարձրացնում են աշխատատեղերի բացակայության  հետ կապված հարցեր: Երևանի քաղաքապետարանի ենթակայության սանմաքրման և  կանաչապատման ձեռնարկություններում, ինչպես նաև ավտոբուսների շահագործումն ապահովելու համար այսօր մենք ունենք պահանջվող մասնագետների թափուր հաստիքներ: Ուստի պետք է ձեռնարկենք համապատասխան բոլոր միջոցները այդ աշխատատեղերի, ինչպես նաև առաջարկվող պայմանների մասին բնակչությանն իրազեկելու համար>>,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

<<Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն>> ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ մեկնարկել են հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի ծրագրային մշակման աշխատանքները, զուգահեռաբար դիտարկվում է կանգառասրահներում WiFi համակարգի ապահովման հնարավորությունը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ ավարտական փուլին է մոտենում մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսված 7 վերգետնյա հետիոտն անցումների կառուցումը:

Քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից գույքահարկի հետ կապված խնդիրների պարզաբանման, ինչպես նաև դիմումների ընդունման նպատակով քաղաքապետի հանձնարարությամբ կընդլայնվեն <<Մեկ պատուհան>> համակարգի ծառայությունները:

Մետրոյի <<Հանրապետության հրապարակի>> և <<Գարեգին Նժդեհ>> կայարանների հարակից տարածքներում գտնվող շատրվանների վերագործարկման նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել նախագիծ-նախահաշիվ և համապատասխան քայլեր ձեռնարկել այդ աշխատանքներում հանրավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

Սահմանված ժամանակացույցով շարունակվում են հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է իրազեկել նախատեսվող միջոցառումների ծրագրի վերաբերյալ և ցանկության դեպքում ապահովել հասարակական կառուցների և քաղաքացիների մասնակցությունը:

Շարունկավում է <<Մեր հանճարները մեր կողքին են՝ Երևան քաղաքում>> նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը: Քաղաքացիների կողմից անփույթ վերաբերմունքը բացառելու նպատալով տվյալ տարածքներում կտեղադրվեն տեսախցիկներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում և պուրակներում, ինչպես նաև բակային տարածքներում  շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, այդ թվում նաև տարբեր մարզաձևերի առաջնություններ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930