Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

GRETA-ն հրապարակեց զեկույց Հայաստանի մասին

Սեպտեմբեր 24,2012 15:29

Սեպտեմբերի 21-ին Եվրոպայի խորհրդի թրաֆիքինգի դեմ պայքարի ԵԽ փորձագիտական  խումբը (GRETA) Հայաստանի վերաբերյալ իր առաջին զեկույցն է հրապարակել:

Զեկույցում GRETA-ն գոհունակություն է հայտնել Հայաստանի իշխանություններին թրաֆիքինգի դեմ պայքարում կարևոր քայլեր ձեռնարկելու համար, մասնավորապես` հասարակության իրազեկման բարձրացման և համապատասխան մասնագետներ պատրաստելու համար: Այնուամենայնիվ, GRETA-ն գտնում է, որ խոցելի խմբերի, հատկապես երեխաների, իրազեկության բարձրացման համար ավելի նպատակահարմար միջոցառումներ պետք է իրականացվեն:

Զեկույցում ընդգծվում է, որ թրաֆիքինգի զոհերի բացահայտման այժմյան գործընթացը բավարար արդյունավետ չէ, և կոչ է արվում Հայաստանի իշխանություններին, որպեսզի բացառեն թրաֆիքինգի զոհերի մասնակցությունը քրեական դատավարություններին: Բացի դա, թրաֆիքինգի զոհերին փոխհատուցման իրավունքների վերաբերյալ պատշաճ տեղեկություններ պետք է տրամադրվեն, ինչպես նաև առաջարկվում է ստեղծել պետական փոխհատուցման ծրագիր, որը հասանելի կլինի թրաֆիքինգից տուժածների համար:

GRETA-ի կատարած զեկույցի հիման վրա կոնվենցիայի կողմերը կքննարկեն ՀՀ իշխանությանը ուղղված առաջարկությունները ընդունելու հարցը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930