Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյան. «Ավելի շատ զգացմունքային ֆոնի վրա գրված, քան լուրջ քաղաքական հենք ունեցող նամակ է»

Սեպտեմբեր 24,2012 15:11

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը 15 պահանջներից բաղկացած նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ անդրադառնում է ՀՀ-ում տեղի ունեցած և ունենալիք ընտրություններին և դրանց հետ կապված մի շարք մարտահրավերների լուծման հնարավոր տարբերակների: Aravot-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյաից հետաքրքրվեց արդյոք նա, լինելով ՀՀԿ անդամ համամի՞տ է նամակում բարձրացված պահանջներին և ի՞նչ է կարծում, արդյոք Ր. Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահին նամակ հղելու պահը հատո՞ւկ է ընտրված: Տիկին Աճեմյանը մեր զրույցում ասաց. «Սա ինչ-որ ցանկությունների նամակ է՝ ուղղված ՀՀ նախագահին: Այնտեղ նշված շատ կետերի հետ ես համաձայն չեմ, քանի որ դրանք ժամանակավրեպ են: Օրինակ՝ 11-րդ կետը, որտեղ նշվում է կուսակցությունների համար հեռուստատեսությունների, ձայնասփյուռի եւ այլ լրատվամիջոցների հավասար մատչելիությունը` այդ թվում գովազդային ցուցանակների եւ պաստառների առումով: Բայց այդ խնդիրը վաղուց լուծված է նույնիսկ փոքր կուսակցությունների օգտին: Որպես մեծ կուսակցություն մեզ շատ ավելի քիչ են լուսաբանում, քան ավելի փոքր և ընդդիմադիր կուսակցություններին: Ուստի այս խնդիրը նորից առաջ բերելը ժամանակավրեպ է: Եթե դիմում ենք, համակարգված պիտի դիմենք: Իմ գնահատմամբ՝ նամակն ավելի շատ զգացմունքային ֆոնի վրա է գրված, շեշտադրումներն ավելի զգացմունքային են»:

Նամակի 6-րդ կետում Ր. Հովհաննիսյանը, դիմելով նախագահին, նշում է. «Ձեր իսկ կուսակցական գործունեության բացառումը նախագահական նստավայրում»: Այս կապակցությամբ տիկին Աճեմյանն ասաց. «Ինչ վերաբերում է նախագահի կուսակցական պատկանելությանը, ապա պետք է նշել, որ նախագահին մեղադրել կուսակցական պատկանելության մեջ, անհիմն է, քանի որ նա երբեք չի չարաշահել իր կուսակցական դիրքը: Նրա հավասարակշռված հանդես գալը նպաստում է, որ բոլոր կուսակցությունները կարողանան իրենց գործունեությունն ազատ ծավալել»:

Նամակ գրելու պահի ընտրության մասին էլ ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Նաև պահը նշանակություն ունի, քանի որ գնում ենք դեպի ընտրություններ: Նամակը ամբողջությամբ Րաֆֆի Հովհաննիսյանի ոճի մեջ է գրված: Կարելի էր նաև այսպիսի ցանկություններ առաջադրել, բայց չեմ կարծում, որ սա լուրջ քաղաքական հենք ունեցող նամակ է, այն, կրկնում եմ, գրված է ավելի շատ զգացմունքային ֆոնի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930